Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

զուգահեռ տեղաբաշխում՝ տարբեր անդամ պետությունների 2 և ավելի բորսաներում (առևտրի կազմակերպիչների) արժեթղթերի միաժամանակյա տեղաբաշխում.

տեղեկատվության հրապարակում՝ անդամ պետությունների ռեզիդենտներ հանդիսացող բոլոր շահագրգիռ անձանց համար տեղեկատվության հասանելիության ապահովում՝ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն, որտեղ տեղի է ունենում տեղեկատվության հրապարակումը, ինչպես նաև այն անդամ պետության՝ բարձր կատեգորիայի ցուցակում թողարկողի արժեթղթերի ներառումն իրականացրած բորսայի (առևտրի կազմակերպչի) պահանջների համաձայն, որի տարածքում գրանցված է թողարկողը, և անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսայի (առևտրի կազմակերպչի) պահանջների համաձայն.

բարձր կատեգորիայի ցուցակ՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից սահմանված՝ կազմակերպված սակարկություններում տեղաբաշխման և (կամ) շրջանառության համար թույլտվության մասով առավել խիստ պահանջներին (ըստ արժեթղթերի յուրաքանչյուր տիպի) համապատասխանող արժեթղթերի ամբողջականություն.

անդրսահմանային թույլտվություն՝ մեկ անդամ պետությունում անցկացվող՝ կազմակերպված սակարկություններում մեկ այլ անդամ պետության թողարկողի արժեթղթերի տեղաբաշխման (այդ թվում՝ զուգահեռ) և (կամ) շրջանառության թույլտվություն՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից համապատասխան որոշում ընդունվելու միջոցով.

լիազորված մարմին՝ անդամ պետության մարմին, որին, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, վերապահված են լիազորություններ (ներառյալ լիցենզավորումը)՝ իրականացնելու արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և շրջանառության ընթացակարգերի, բորսաների (առևտրի կազմակերպիչների) և արժեթղթերի շուկայի այլ մասնակիցների գործունեության կարգավորում և (կամ) վերահսկողություն (հսկողություն), բացառությամբ այն մարմինների, որոնց վերապահված են լիազորություններ միայն ֆինանսական շուկայի ոլորտում հատուկ իրավական ռեժիմ ունեցող անդամ պետությունների իրավասությունների (տարածքների) շրջանակներում.

արժեթղթեր՝ թողարկողի այն բաժնետոմսերը և պարտատոմսերը, որոնք տեղաբաշխման և (կամ) շրջանառության համար բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից ընդունվել են այն անդամ պետությունում, որի տարածքում գրանցված է թողարկողը։

Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։