Անցնել բովանդակությանը

Հոդված 309.3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 309.3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման առանձնահատկությունները

1. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է սույն օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։

2. Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորների շրջանում սեփականության, տնտեսավարման, օպերատիվ կառավարման կամ վարձակալության ներքո գտնվող կառույցներում, շինություններում (շինությունների մասերում) և (կամ) բաց հրապարակներում (բաց հրապարակների մասերում) (այսուհետ սույն գլխում՝ կառույցներ (շինություններ, հրապարակներ)):

Թույլատրվում է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների ժամանակավոր պահպանումը, որոնց մասով մաքսային գործառնությունները կատարվում են էլեկտրոնային առևտրի մեկ օպերատորի կողմից՝ էլեկտրոնային առևտրի այլ օպերատորի շրջանում սեփականության, տնտեսավարման, օպերատիվ կառավարման կամ վարձակալության ներքո գտնվող կառույցներում (շինություններում, հրապարակներում):

3. Ժամանակավոր պահպանման հանձնված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունն առաջանում է, դադարում է և ենթակա է կատարման սույն օրենսգրքի 103-րդ հոդվածին համապատասխան, իսկ միջազգային փոստային առաքանիներով Միության մաքսային տարածք ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտականությունը՝ սույն օրենսգրքի 288-րդ հոդվածին համապատասխան։

4. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու դեպքում իրավաբանական անձը պարտավոր է ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ ապահովել դրանց բացթողման համար անհրաժեշտ մաքսային գործառնությունների կատարումը՝ այդ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու օրվան հաջորդող օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում։

5. Եթե մինչև սույն օրենսգրքի 101-րդ հոդվածով նախատեսված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային հայտարարագրումն ու մյուս մաքսային գործառնությունները չեն կատարվել սույն օրենսգրքի 309.4 հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության մեջ նշված անձի կողմից, ապա էլեկտրոնային առևտրի այդ ապրանքները կարող են մաքսային մարմնի թույլտվությամբ Միության մաքսային տարածքից արտահանվել էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից՝ առանց մաքսային հայտարարագրման և առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպման, կամ կարող են ձևակերպվել «հրաժարում՝ հօգուտ պետության» կամ «ոչնչացում» մաքսային ընթացակարգով։

Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելու վերաբերյալ մաքսային մարմնի թույլտվության ստացման և ձևակերպման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։

Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված՝ Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների փոխադրումն իրականացվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված լինելու դեպքում՝ առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ այդ օրենսդրությամբ սահմանվող դեպքերում և կարգով:

Հանձնաժողովը կարող է սահմանել սույն կետի առաջին պարբերության մեջ նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։