Հոդված 429.5. Էլեկտրոնային առևտրի օպերատորի պարտականությունները և պատասխանատվությունը
Հոդված 429.5. Էլեկտրոնային առևտրի օպերատորի պարտականությունները և պատասխանատվությունը
1. Էլեկտրոնային առևտրի օպերատորը պարտավոր է՝
1) պահպանել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու պայմանները, որոնք սահմանված են սույն օրենսգրքի 429.2 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն օրենսգրքի 429.2 հոդվածի 2-րդ կետին համապատասխան.
2) չհրապարակել, իր և (կամ) իր աշխատողների կողմից սեփական նպատակներով չօգտագործել և այլ անձանց չփոխանցել էլեկտրոնային առևտրի ապրանքներ ստացողը հանդիսացող ֆիզիկական անձանցից և էլեկտրոնային առևտրային հարթակներից ստացված՝ առևտրային, բանկային և օրենքով պահպանող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությունը, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկատվություն՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
3) իրեն էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին տեղեկացնել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու ժամանակ իր կողմից հայտագրված տեղեկությունների փոփոխության մասին և այդ փոփոխությունները հաստատող փաստաթղթեր ներկայացնել այդ տեղեկությունների փոփոխվելու օրվանից կամ այդ փոփոխությունների մասին իրեն հայտնի դառնալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում.
4) ապահովել կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանվածությունը.
5) ապահովել մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը.
6) պահպանել «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների օգտագործման պայմանները, որոնք սահմանվել են սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ կետով.
7) վարել կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող՝ ժամանակավոր պահպանման հանձնված էլեկտրոնային առևտրի ապրանքների և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձին հաշվառում և մաքսային մարմիններ ներկայացնել հաշվետվություն այդ ապրանքների մասին, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
8) վարել «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և կառույցներից (շինություններից, հրապարակներից) դուրս բերված՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձին հաշվառում և մաքսային մարմիններ ներկայացնել ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և կառույցներից (շինություններից, հրապարակներից) դուրս բերված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
9) թույլ չտալ էլեկտրոնային առևտրի օպերատորի աշխատողներ չհանդիսացող կամ այդպիսի կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ լիազորություններ չունեցող կողմնակի անձանց մուտք գործել կառույցներ (շինություններ, հրապարակներ)՝ առանց մաքսային մարմինների թույլտվության.
10) կատարել մաքսային մարմինների պահանջները՝ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների հասանելիության հետ
11) մաքսային մարմինների հետ իրականացնել փոխգործակցություն՝ սույն օրենսգրքի 429.2 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկատվական համակարգի միջոցով.
12) կատարել սույն օրենսգրքով սահմանված և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ պարտականություններ:
2. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու դեպքում իրավաբանական անձը պարտավոր է՝
1) ժամանակավոր պահպանման հանձնված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով՝ ապահովել ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարումը՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից այդ իրավաբանական անձին հանելու օրվան հաջորդող օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում.
2) էլեկտրոնային առևտրի այլ օպերատորի կողմից ժամանակավոր պահպանման հանձնված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից այդ իրավաբանական անձին հանելու օրվան հաջորդող օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային առևտրի այդ մյուս օպերատորին տեղեկացնել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից այդ իրավաբանական անձին հանելու օրվան հաջորդող օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարումն ապահովելու անհրաժեշտության մասին.
3) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով՝ ավարտել սույն оրենսգրքի 3096 հոդվածի 7-րդ կետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը։
3. Եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային հայտարարագրումը և այլ մաքսային գործառնություններ կատարում է էլեկտրոնային առևտրի օպերատորը, ապա նա պարտավոր է կատարել սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները։ Մաքսային վճարների վճարումը կատարվում է հայտարարատուի դրամական միջոցների (դրամի) հաշվին:
Նշված դեպքում հայտարարատուն չի կատարում սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները։
4. 3096 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված մաքսային գործառնությունների կատարման դեպքում էլեկտրոնային առևտրի օպերատորը պարտավոր է կատարել սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի 1-4 և 6-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները։ Մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարումը կատարվում է էլեկտրոնային առևտրի ապրանքներ ձեռք բերած ֆիզիկական անձի դրամական միջոցների (դրամի) հաշվին։
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված պարտականությունները չկատարելու, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ հայտագրելու, ինչպես նաև անվավեր, այդ թվում՝ կեղծված և (կամ) ակնհայտ ոչ հավաստի (կեղծ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար էլեկտրոնային առևտրի օպերատորը պատասխանատվություն է կրում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:».
46) 436-րդ հոդվածի 22-րդ կետում «և (կամ) մաքսային փոխադրողների ռեեստրում» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրողների ռեեստրում և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում» բառերով, «կամ մաքսային փոխադրող» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրող և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատոր» բառերով.
47) 449-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Մինչև Միության շրջանակներում միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը, որով թույլատրվում է ապրանքների հայտարարագիրը, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը ներկայացնել Միության մաքսային տարածքում ցանկացած մաքսային մարմին՝
1) ապրանքների հայտարարագիրը ներկայացվում է՝
այն անդամ պետության մաքսային մարմին, որի օրենսդրությանը համապատասխան ստեղծվել է, գրանցված է, կամ որի տարածքում մշտապես բնակվում է ապրանքների հայտարարատու հանդիսացող անձը, եթե որպես ապրանքների հայտարարատու հանդես է գալիս անդամ պետության՝ սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձը, ինչպես նաև սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված օտարերկրյա անձը.
այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում գտնվում են հայտարարագրվող ապրանքները, եթե որպես ապրանքների հայտարարատու հանդես է գալիս սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երրորդ կամ չորրորդ պարբերության մեջ կամ սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված օտարերկրյա անձը.
այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում գտնվում են հայտարարագրվող ապրանքները և սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված անձը, եթե որպես ապրանքների հայտարարատու հանդես է գալիս այդ անձը.
2) էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը ներկայացվում է այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում (ժամանակավորապես գտնվում) է էլեկտրոնային առևտրի ապրանքներ ստացողը հանդիսացող ֆիզիկական անձը, եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է այն անձի կողմից, որը, սույն օրենսգրքի 3094 հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան, կարող է հանդես գալ որպես այդ ապրանքների հայտարարատու.
այն անդամ պետության մաքսային մարմին, որի օրենսդրությանը համապատասխան, ստեղծվել (գրանցվել) է էլեկտրոնային առևտրի օպերատոր հանդիսացող անձը, և որի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում (ժամանակավորապես գտնվում) է էլեկտրոնային առևտրի ապրանքներ ստացողը հանդիսացող ֆիզիկական անձը, եթե էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից։».
48) 464-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝
«7. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումը կարող է իրականացվել յուրաքանչյուր անդամ պետությունում՝ այդպիսի ապրանքների հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձանց անունից և նրանց հանձնարարությամբ գործող մաքսային ներկայացուցիչների կողմից՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում էլեկտրոնային առևտրի առաջին օպերատորին ընդգրկելու օրվանից 6 ամսվա ընթացքում, սակայն 2023 թվականի ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ավելի, քան 12 ամսվա ընթացքում։»: