Անցնել բովանդակությանը

Հոդված 309.6. Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 309.6. Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները

1. Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգը կիրառվում է սույն օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կարգով և պայմաններով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները։

2. Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատալով նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանումն իրականացվում է այդ ապրանքների հայտարարատու հանդիսացող՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կառույցներում (շինություններում, հրապարակներում)։

3. Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների հետ կատարվող՝ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործառնությունները կատարելու իրավունք ունի էլեկտրոնային առևտրի օպերատորը։

Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված և փոստային կապի նշանակված օպերատոր հանդիսացող՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար թույլատրվում է միջազգային փոստային առաքանիների ձևավորման գործառնությունների կատարում։

4. Մինչև սույն օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի լրանալը, այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝

1) ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները «Ինտերնետ» ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերվելուց հետո «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով.

2) ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով, եթե այդ ապրանքները ձևակերպված են այդ մաքսային ընթացակարգով այն անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք փոխադրման համար, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողումը «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելիս՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար.

3) ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքներն էլեկտրոնային առևտրի այն օպերատորի կողմից «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելով, որն ընդգրկված է այն անդամ պետության էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողումը՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան.

4) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, մաքսային մարմինների կողմից ճանաչվելով.

5) Հանձնաժողովի կողմից և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող հանգամանքներն ի հայտ գալով, նախքան որոնց ի հայտ գալն ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ։

5. Նախքան սույն օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի լրանալը, այդ մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է ավարտվել ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները, այդ թվում՝ սույն հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ձևավորված միջազգային փոստային առաքանիներում պարունակվող ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով։

6. Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված այլ մաքսային ընթացակարգերով կարող են ձևակերպվել մեկ կամ մի քանի խմբաքանակներով։

7. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու դեպքում այդ իրավաբանական անձը պարտավոր է՝

1) ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների մասով, որոնք «Ինտերնետ» ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում ֆիզիկական անձանց կողմից ձեռք են բերվել՝ նախքան էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելը, և գտնվում են կառույցներում (շինություններում, հրապարակներում) կամ, սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան, դուրս են բերվել այդ կառույցներից (շինություններից, հրապարակներից), «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտել՝ սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով ոչ ուշ, քան ֆիզիկական անձի կողմից այդ ապրանքները ձեռք բերելու ամսվան հաջորդող ամսվա 15-ը.

2) ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված և կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի այն ապրանքների մասով, որոնք «Ինտերնետ» ցանցի ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրոնային առևտրային հարթակներում ձեռք չեն բերվել ֆիզիկական անձանց կողմից՝ նախքան էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելը, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտել՝ սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում և 5-րդ կետում նշված մաքսային ընթացակարգերով ձևակերպելով կամ, սույն հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտն ապահովել ոչ ուշ, քան էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու օրվան հաջորդող օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում։

8. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ժամկետները լրանալուց հետո, իսկ ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքներն արգելապահվում են մաքսային մարմինների կողմից՝ սույն օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ բացառությամբ սույն հոդվածի 10-րդ կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների:

9. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված գործողությունները չեն կատարվել դրանում նշված ժամկետներում, «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն այդ ժամկետները լրանալուն պես, դադարում է, իսկ ապրանքներն արգելապահվում են մաքսային մարմինների կողմից՝ սույն օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ բացառությամբ սույն հոդվածի 10-րդ կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների։

10. Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների դուրսբերումը կառույցներից (շինություններից, հրապարակներից)՝ նախքան սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը, թույլատրվում է՝ այդ ապրանքներն ստացողը հանդիսացող ֆիզիկական անձին դրանք հասցնելու նպատակով՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով մաքսային մարմնին ծանուցելուց հետո։

11. Այն դեպքում, երբ էլեկտրոնային առևտրային հարթակներում էլեկտրոնային առևտրի ապրանքների վաճառքի ժամանակ նախատեսված է ձեռքբերումից հետո դրանց վերադարձի հնարավորությունը, էլեկտրոնային առևտրի օպերատորն ապահովում է այդ ապրանքների վերադարձի հնարավորությունը` նախքան սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը լրանալը՝ Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում կամ Հանձնաժողովի կողմից չկարգավորված մասով՝ Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով դրանց նույնականացման պայմանով։

Էլեկտրոնային առևտրի վերադարձված ապրանքները ենթակա են տեղադրման կառույցներում (շինություններում, հրապարակներում)՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերը ձևակերպելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Էլեկտրոնային առևտրի օպերատորն էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձի մասին մաքսային մարմնին պարտավոր է ծանուցել անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վեբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձը հաստատող փաստաթղթերը ձևակերպելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ։

12. Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները, սույն հոդվածի 10-րդ կետին համապատասխան մաքսային մարմնին ծանուցելուց հետո, ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ։

Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության ապրանքների կարգավիճակը կորցնում են, սույն հոդվածի 11-րդ կետին համապատասխան, կառույցներում (շինություններում, հրապարակներում) դրանք տեղադրելու պահից։

13. Սույն հոդվածի 10-րդ կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը, սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելու համար, էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից պետք է ներկայացվի «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի ընթացքում, սակայն ոչ ուշ, քան ֆիզիկական անձի կողմից այդ ապրանքների ձեռքբերման ամսվան հաջորդող ամսվա 15-րդ օրը՝ բացառությամբ այն դեպքի, երբ նախքան էլեկտրոնային առևտրի ապրանքների նշված հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը լրանալը, սույն հոդվածի 11-րդ կետին համապատասխան, կատարվել է էլեկտրոնային առևտրի ապրանքների վերադարձ։

Ապրանքների բացթողումը մերժելու դեպքում նշված ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը պետք է ներկայացվի էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից ոչ ուշ, քան ապրանքների բացթողումը մերժելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտականությունը հայտարարատուի մոտ առաջանում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից:

15. Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտականությունը հայտարարատուի մոտ դադարում է հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում՝

1) սույն հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ ու 5-րդ ենթակետերին և 5-րդ կետին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը, այդ թվում՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը՝ սույն հոդվածի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալուց հետո.

2) էլեկտրոնային առևտրի այն ապրանքները սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպելը, որոնց մասով «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է.

3) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտականությունը կատարելը և (կամ) դրանք բռնագանձելը՝ սույն հոդվածի 18-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.

4) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչվելը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն օրենսգրքին համապատասխան, վրա է հասել այդ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետը.

5) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան` էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը մերժելը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտականության առնչությամբ.

6) սույն օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան` էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` ապրանքների բացթողումը չեղարկելը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտականության մասով.

7) էլեկտրոնային առևտրի ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

8) մաքսային մարմնի կողմից սույն օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան` էլեկտրոնային առևտրի ապրանքներն արգելապահելը.

9) էլեկտրոնային առևտրի այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելապահվել են հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական վարույթ իրականացնելու) ընթացքում, և որոնց մասով դրանք վերադարձնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել։

16. Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտականությունը ենթակա է կատարման՝ սույն հոդվածի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում։

17. Հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝

1) մինչև «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում անվերադարձ կորստի՝ այդ կորստի օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.

2) եթե սույն հոդվածի 13-րդ կետում նշված ժամկետների ընթացքում՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր չի ներկայացվել՝ այդ ժամկետների վերջին օրը.

3) մինչև սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերին և 5-րդ կետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կամ առանց սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված՝ մաքսային մարմնին ծանուցման, ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները կառույցներից (շինություններից, հրապարակներից) դուրս բերելու դեպքում՝ այդ ապրանքների դուրսբերման օրը, իսկ եթե այդ օրը պարզ չէ՝ ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը։

18. Սույն հոդվածի 17-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի սակագնային առանձնաշնորհումների և վճարման արտոնությունների կիրառման։

Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, որոնք գործում են ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքները «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ։

Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ, այդ ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա:

Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում այդ ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ սույն օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին ու 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան չվճարված գումարների բռնագանձում:

19. Սույն հոդվածի 4-րդ կետի 1-3-րդ ու 5-րդ ենթակետերին և 5-րդ կետին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի, կամ ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները, սույն օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան, մաքսային մարմինների կողմից արգելապահվելու դեպքում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտականության կատարումից և (կամ) դրանց բռնագանձումից (ամբողջությամբ կամ մասամբ) հետո մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։