Անցնել բովանդակությանը

Հոդված 309.9. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականության առաջացումն ու դադարումը, դրա վճարման ժամկետը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 309.9. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականության առաջացումն ու դադարումը, դրա վճարման ժամկետը

1. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունն առաջանում է էլեկտրոնային առևտրի օպերատորի համար, իսկ հայտարարատուի կողմից՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում՝ այդ ապրանքների հայտարարատուի համար, մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը գրանցվելու պահից։

2. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը դադարում է էլեկտրոնային առևտրի օպերատորի համար, իսկ հայտարարատուի կողմից՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրման դեպքում՝ այդ ապրանքների հայտարարատուի համար, հետևյալ հանգամանքների վրա հասնելու դեպքում՝

1) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականության կատարում և (կամ) դրա բռնագանձում՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված և սույն օրենսգրքին համապատասխան վճարման ենթակա չափերով.

2) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների բացթողում, որոնք, սույն օրենսգրքի 309.8 հոդվածի 4-րդ կետին համապատասխան, Միության մաքսային տարածք են ներմուծվում առանց էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման.

3) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը` բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև այդ ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն հոդվածին համապատասխան, այդ ապրանքների համար վրա է հասել էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը վճարելու ժամկետը.

4) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

5) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման մերժում մաքսային մարմնի կողմից՝ կապված մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականության հետ.

6) սույն օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի հետկանչ՝ կապված այդ հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականության հետ.

7) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արգելապահում մաքսային մարմնի կողմից՝ սույն օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ կապված մինչև այդ արգելապահումն առաջացած՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականության հետ.

8) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների՝ Միության մաքսային տարածքից արտահանում, ժամանակավոր պահպանման հանձնում կամ սույն օրենսգրքին համապատասխան բացթողում, որոնք առգրավվել կամ արգելապահվել են հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում, որոնց առնչությամբ կայացվել է դրանք վերադարձնելու մասին որոշում, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել սույն օրենսգրքի 309.5 հոդվածին համապատասխան՝ կապված մինչև այդ որոշումը կայացնելն առաջացած՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականության հետ.

9) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում այն ապրանքների առնչությամբ հաշվարկված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի չվճարման փաստի հայտնաբերում, որոնց ստացողը մեկ ֆիզիկական անձ է, այն չափով, որի հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ սույն օրենսգրքի 309.8 հոդվածին համապատասխան, էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

10) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման միջոցների չկիրառում՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ այդ մաքսատուրքի այն գումարի առնչությամբ, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ճանաչվել է բռնագանձման համար անհուսալի։

3. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն հանգամանքները, որոնց պարագայում դադարում է էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունն այն դեպքերում, երբ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ ներմուծվող (ներմուծված) էլեկտրոնային առևտրի միևնույն ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը տարբեր անձանց համար առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, այդ թվում՝ երբ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունն առաջացել է մի անդամ պետությունում, իսկ այն հանգամանքները, որոնց դեպքում այդ մաքսատուրքի վճարման պարտականությունը դադարում է, ի հայտ են եկել այլ անդամ պետությունում, ինչպես նաև այդ հանգամանքների վրա հասնելը հաստատելուն ուղղված՝ մաքսային մարմինների փոխգործակցության կարգը:

4. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը ենթակա է վճարման՝ սույն օրենսգրքի 309.8 հոդվածին համապատասխան, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված գումարների չափով։

5. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը ենթակա է կատարման (էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը ենթակա է վճարման)՝ մինչև ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը։

6. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները ոչ հավաստի մաքսային հայտարարագրմամբ Միության մաքսային սահմանով ապօրինի եղանակով տեղափոխելու դեպքում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը հաշվարկվում է սույն օրենսգրքի 309.8 հոդվածին համապատասխան։ Ընդ որում, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստացի վճարված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարները երկրորդ անգամ չեն վճարվում (բռնագանձվում), իսկ այդ մաքսատուրքի՝ ավելի վճարված և (կամ) բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման՝ սույն օրենսգրքին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։