Հոդված 309.8
Հոդված 309.8.
Մաքսային վճարների կիրառումը և մաքսային վճարների վճարման պարտականության կատարումը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով
1. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքով հարկման օբյեկտ են համարվում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները։
2. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման նպատակով դրա հաշվարկման բազա է համարվում, կախված Միության մաքսային տարածք ներմուծվող՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիաներից և կիրառվող դրույքաչափերի տեսակներից, այդ ապրանքների արժեքը և (կամ) դրանց ֆիզիկական բնութագիրը՝ բնաիրային արտահայտությամբ (քանակը, զանգվածը, այդ թվում՝ հաշվի առնելով ապրանքի առաջնային փաթեթվածքը, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա սպառումը, և (կամ) որով ապրանքը ներկայացվում է մանրածախ վաճառքի համար, ծավալը կամ ապրանքի այլ բնութագրեր)։
Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշվում է սույն օրենսգրքի 30910 հոդվածին համապատասխան։
3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի միասնական դրույքաչափը որոշվում է Հանձնաժողովի կողմից։ Մաքսատուրքի այդ միասնական դրույքաչափը կարող է որոշվել՝ ելնելով ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կատեգորիաներից, արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից։
4. Հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել արժեքային, քաշային և (կամ) քանակական այն նորմերը, որոնց սահմաններում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները Միության մաքսային տարածք են ներմուծվում առանց էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման, իսկ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ որոշվող նորմերի սահմաններում, որոնք ավելի խիստ են, քան Հանձնաժողովի կողմից սահմանված նորմերը։
5. Էլեկտրոնային առևտրի այն ապրանքները, որոնք Միության մաքսային տարածքից արտահանվում են այդ ապրանքների ստացողը հանդիսացող օտարերկրյա ֆիզիկական անձանց հասցեով, արտահանվում են Միության մաքսային տարածքից առանց մաքսատուրքերի վճարման, եթե այլ բան սահմանված չէ այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքից այդ ապրանքներն արտահանվում են։
Եթե անդամ պետության օրենսդրությամբ սահմանված է սույն կետի առաջին պարբերության մեջ նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսատուրքերի վճարման անհրաժեշտությունը, ապա այդ անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել մաքսատուրքերով հարկվող օբյեկտը, այդ ապրանքների համար մաքսատուրքերը վճարելու պարտականության առաջացման և դադարման հանգամանքները, այդ պարտականության կատարման ժամկետներն ու կարգը, այդ տուրքերը վերադարձնելու և բռնագանձելու կարգը։
6. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքից արտահանվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսավճարները կիրառվում են սույն օրենսգրքի 47-րդ հոդվածին համապատասխան։
7. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկումն իրականացվում է այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվել էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը։
8. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման նպատակով կիրառվում են մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը գրանցվելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերը։
Եթե էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման նպատակով պահանջվում է կատարել արտարժույթի վերահաշվարկ անդամ պետության արժույթի, ապա այդ վերահաշվարկը կատարվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով։
9. Մաքսատուրքի միասնական դրույքաչափի կիրառմամբ վճարման և (կամ) բռնագանձման ենթակա՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարը որոշվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման համար բազայի և մաքսատուրքի համապատասխան միասնական դրույքաչափի կիրառման եղանակով։
10. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների դեպքում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականության կատարման պահը (վճարման օրը), էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարների և այլ դրամական միջոցների (դրամի) վերադարձման (հաշվանցման) կարգը սահմանվում են սույն օրենսգրքի 6-10-րդ գլուխներին համապատասխան։
11. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրք վճարողներն այն անձինք են, որոնց մոտ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունն առաջացել է սույն օրենսգրքի 3099 հոդվածին համապատասխան։
12. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը ենթակա է վճարման՝ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան։
13. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը վճարվում է այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող հաշիվներին, որտեղ, սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։
14. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը վճարվում է այն անդամ պետության արժույթով, որտեղ, սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան, այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։
15. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման ձևերն ու եղանակները սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ այդ մաքսատուրքը ենթակա է վճարման։
Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքն անկանխիկ կարգով վճարելու դեպքում և վճարողի հաշվին հանձնարարականի կատարման համար բավարար դրամական միջոցների (դրամի) առկայության դեպքում բանկն իրավունք չունի ուշացնելու վճարողի՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարների փոխանցման հանձնարարականի կատարումը և պարտավոր է կատարել այն 1 գործառնական օրվա ընթացքում, եթե այն կատարելու համար անդամ պետությունների օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ։
16. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման դեպքում սույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերում նշված մաքսային վճարները չեն վճարվում։
17. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման վերաբերյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում։
18. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը կատարվում է վճարողի կողմից։
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը նաև այլ անձանց կողմից կատարվելու հնարավորություն։
19. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը կատարվում է՝ այն վճարելով սույն օրենսգրքի 309.9 հոդվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում՝ սույն հոդվածին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա գումարների չափերով։
Սույն օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վճարվում են տույժեր՝ սույն օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։
Տույժերի հաշվեգրումը, վճարումը, բռնագանձումն ու վերադարձը կատարվում են այն անդամ պետությունում, որտեղ, սույն հոդվածի 12-րդ կետին համապատասխան, էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը ենթակա է վճարման՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
Տույժեր չեն վճարվում այն դեպքում, երբ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձում իրականացնող մաքսային մարմինը, սույն օրենսգրքի 309.9-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, ստացել է այն հանգամանքների վրա հասնելը հաստատող փաստաթուղթ, որոնց դեպքում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը դադարում է:
20. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մաքսային մարմինը, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող կարգով ու ժամկետներում, էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը վճարողին ուղարկում է սահմանված ժամկետում չվճարված այդ մաքսատուրքի գումարների մասին ծանուցում՝ բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերի և սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի։
Նշված ծանուցման ձևը, այդ ծանուցմամբ նախատեսված պահանջների կատարման կարգն ու ժամկետը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
21. Մաքսային մարմինը չի ուղարկում սույն հոդվածի 20-րդ կետում նշված ծանուցումը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում այն ապրանքների առնչությամբ հաշվարկված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի չվճարման փաստը հայտնաբերելու դեպքում, որոնց ստացողը մեկ ֆիզիկական անձ է, և որոնց հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝ սույն հոդվածին համապատասխան։ Նշված դեպքում էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը դադարում է։
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ սույն հոդվածի 20-րդ կետում նշված ծանուցումը չի ուղարկվում։
22. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը սույն հոդվածի 20-րդ կետին համապատասխան ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային մարմինը, սույն օրենսգրքի 11-րդ գլխին համապատասխան, ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված այդ մաքսատուրքի բռնագանձմանը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 23-27-րդ կետերում նշված առանձնահատկությունները։
23. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման միջոցներին են դասվում սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցները:
24. Ի հավելումն սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետում նշված միջոցների՝ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման այնպիսի միջոց, ինչպիսին է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների վրա բռնագանձում տարածելը, որոնց համար մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվել, և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման այլ միջոցներ:
Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների վրա բռնագանձում տարածելու դեպքում, որոնց համար էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրք չի վճարվել, այդ ապրանքների մասով այդպիսի մաքսատուրքի վճարման պարտականությունը դադարեցվում է։
25. Սույն հոդվածի 23-րդ և 24-րդ կետերում նշված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման միջոցները կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ մաքսատուրքի բռնագանձումը։
26. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի բռնագանձման միջոցներ չեն կիրառվում հետևյալ դեպքերում`
1) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով չվճարված մաքսատուրքի բռնագանձման ժամկետը, որը սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմնի կողմից իրականացվում է այդ մաքսատուրքի բռնագանձումը, լրացել է.
2) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի գումարները, որոնց բռնագանձումը հնարավոր չի եղել այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինն իրականացրել է այդ գումարների բռնագանձումը, ճանաչվել են բռնագանձման համար անհուսալի.
3) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը դադարել է այդ մաքսատուրքը վճարելու կամ սույն օրենսգրքի 309.9 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ հանգամանքների կապակցությամբ.
4) էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականությունը դադարել է՝ սույն հոդվածի 24-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան.
5) այն ֆիզիկական անձի մահվան վրա հասնելը, որի մոտ, սույն օրենսգրքին համապատասխան, առաջացել է էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքի վճարման պարտականություն, կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան նրան մահացած հայտարարելը (ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ սույն օրենսգրքի 309.4 հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության մեջ նշված անձի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում).
6) այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքեր, որի մաքսային մարմնի կողմից կատարվում է բռնագանձումը:
27. Էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսատուրքը բռնագանձվում է սույն օրենսգրքի 69-րդ հոդվածում նշված մաքսային մարմինների կողմից։