Անցնել բովանդակությանը

Հոդված 309.10. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 309.10. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը

1. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ներմուծվող ապրանքների արժեքն էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հայտագրվում է չեկերում, հաշիվներում, բանկային վճարային փաստաթղթերում և այդ ապրանքների ձեռքբերման հետ կապված այլ փաստաթղթերում նշված՝ դրանց վերջնական արժեքի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, իսկ էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից մաքսային գործառնությունների կատարման դեպքում՝ նաև էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից էլեկտրոնային առևտրային հարթակից ստացված՝ այդ ապրանքների ձեռքբերման հետ կապված տեղեկությունների հիման վրա (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում)։

2. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը պետք է հայտագրվի հավաստի, քանակապես որոշելի և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության հիման վրա։

3. Միության մաքսային տարածքից արտահանվող՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշվում է այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմին ուղղված է ապրանքների մաքսային հայտարարագրումը, և հայտագրվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում, եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի արտահանվող ապրանքների արժեքի որոշումը նախատեսված է այդ անդամ պետության օրենսդրությամբ։

4. Մաքսային հսկողության արդյունքներով մաքսային մարմինն իր տրամադրության տակ գտնվող՝ նույնանման ապրանքների գնի մասին տեղեկատվության հիման վրա որոշում է ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը հետևյալ դեպքերում՝

1) սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերում այդ ապրանքների արժեքի մասին տեղեկությունների բացակայությունը կամ այդ փաստաթղթերի բացակայությունը.

2) էլեկտրոնային առևտրի հայտարարագրվող ապրանքների հետ այն ապրանքների նույնականացման անհնարինությունը, որոնց մասին տեղեկություններ են պարունակվում սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերում.

3) սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերով և (կամ) տեղեկություններով չի հաստատվում էլեկտրոնային առևտրի հայտարարագրվող ապրանքների արժեքի մասին տեղեկությունների հավաստիությունը.

4) հայտագրվել է ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների՝ նույնանման ապրանքների շուկայական արժեքի համեմատ զգալիորեն ավելի ցածր արժեք.

5. Որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքի մասին տեղեկատվություն՝ մաքսային մարմինը կարող է օգտագործել, այդ թվում, նույնանման ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգներում և կայքերում նշված տեղեկությունները։

6. Մաքսային հայտարարագրում իրականացնող անձն իրավունք ունի ապացուցելու ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքի մասին այն տեղեկությունների հավաստիությունը, որոնք հայտագրվել են էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում։

7. Սույն հոդվածի կիրառման նպատակներով «նույնանման ապրանք» ասելով պետք է հասկանալ այնպիսի ապրանք, որը համադրելի պայմաններով ձեռք է բերվել կամ վաճառքի համար առաջարկվում (առաջարկվել) է «Ինտերնետ» ցանցում՝ էլեկտրոնային առևտրային հարթակներում, ունի ֆիզիկական անձի կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ներմուծվող ապրանքի բնութագրերին մոտ բնութագրեր, այսինք՝ ֆիզիկական անձի կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի հայտարարագրվող ապրանքի հետ համադրելի է ըստ իր ապրանքային նշանի, նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական և այլ բնութագրերի։

Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել նույնանման ապրանքների գնի մասին տեղեկատվության օգտագործման առանձնահատկությունները՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արժեքը որոշելիս։».

40) 311-րդ հոդվածում՝

երրորդ պարբերությունը « հետադարձ ներմուծելիս,» բառերից հետո լրացնել «ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները, որոնք ձեռք են բերել Միության ապրանքների կարգավիճակ,» բառերով.

յոթերորդ պարբերությունը «պահպանման համար օգտագործվող,» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային առևտրի ապրանքների պահման նպատակով էլեկտրոնային առևտրի օպերատորների կողմից օգտագործման համար նախատեսված կամ օգտագործվող» բառերով.

41) 319-րդ հոդվածի 1-ին կետը «անմաքս առևտրի խանութների» բառերից հետո լրացնել «, սույն օրենսգրքի 429.2 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի)» բառերով.

42) 379-րդ հոդվածի 1-ին կետը «286-րդ հոդվածի 7-րդ կետով» բառերից հետո լրացնել «, 309.6 հոդվածի 8-րդ և 9-րդ կետերով» բառերով.

43) 397-րդ հոդվածում՝

1-ին կետում «և անմաքս առևտրի խանութների տիրապետողներ» բառերը փոխարինել «, անմաքս առևտրի խանութների տիրապետողներ և էլեկտրոնային առևտրի օպերատորներ» բառերով.

2-րդ կետը «ռեեստրում» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում» բառերով.

4-րդ կետի երկրորդ պարբերության առաջին և երկրորդ նախադասություններում «և 428-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով» բառերը փոխարինել «, 428-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 429.3 հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով» բառերով.

44) 399-րդ հոդվածում՝

16-րդ կետում՝

առաջին պարբերությունում՝

«Այն դեպքում, երբ» բառերից հետո լրացնել «իրավաբանական անձը միաժամանակ գործունեություն է իրականացնում (հավակնում է գործունեություն իրականացնելուն) որպես մաքսային ներկայացուցիչ, մաքսային փոխադրող և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատոր, ինչպես նաև այն դեպքում, երբ» բառերով.

«և (կամ) մաքսային փոխադրող» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրող և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատոր» բառերով.

«407-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին» բառերից հետո լրացնել «, 429.2 հոդվածի 4-րդ կետին,» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3 ենթակետերով՝

«1.1) մաքսային ներկայացուցիչների ռեեստրում և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում.

1.2) մաքսային ներկայացուցիչների ռեեստրում և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում.

1.3) մաքսային ներկայացուցիչների ռեեստրում, մաքսային փոխադրողների ռեեստրում և էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում.».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1 ենթակետով՝

«3.1) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում.».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ ենթակետով՝

«5) մաքսային ներկայացուցիչների ռեեստրում, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում.

6) մաքսային փոխադրողների ռեեստրում, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում.

7) մաքսային ներկայացուցիչների ռեեստրում, մաքսային փոխադրողների ռեեստրում, էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում։».

17-րդ կետում «և (կամ) մաքսային փոխադրող» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրող և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատոր» բառերով.

45) լրացնել հետևյալ բովանդակությամբ 60.1 գլխով՝

«Գլուխ 60.1

Էլեկտրոնային առևտրի օպերատորը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։