Անցնել բովանդակությանը

Հոդված 309.2. Էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ կատարվող մաքսային գործառնությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 309.2. Էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ կատարվող մաքսային գործառնությունները

1. Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու հետ կապված մաքսային գործառնությունները, սույն օրենսգրքով նախատեսված՝ հայտարարատուի կողմից կատարվող այլ մաքսային գործառնություններ, այդ թվում՝ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողություն անցկացնելիս, կատարվում են՝

1) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ՝ այն անձի կողմից, որը, սույն օրենսգրքի 309.4 հոդվածի 4-րդ կետին համապատասխան, իրականացնում է այդ ապրանքների մաքսային հայտարարագրումը.

2) ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված), ինչպես նաև սույն օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային ընթացակարգերով ձևակերպվող (ձևակերպված) էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ՝ որպես այդ ապրանքների հայտարարատու հանդես եկող էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից։

2. Միության մաքսային տարածքում գտնվելու և օգտագործելու համար ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները մաքսային մարմինների կողմից ենթակա են մաքսային հայտարարագրման և բացթողման սույն գլխով նախատեսված կարգով և պայմաններով՝ առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպելու՝ բացառությամբ սույն օրենսգրքի 309.3 հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերի։

3. Ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքները, Միության մաքսային տարածքում գտնվելու ու օգտագործվելու համար, ձևակերպվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 309.6 հոդվածով սահմանված առանձնահատկությունները, իսկ Միության մաքսային տարածքից արտահանելու համար՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։