Անցնել բովանդակությանը

Հոդված 309.7. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականության առաջացումը և դադարումը՝ սույն օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 309.7. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականության առաջացումը և դադարումը՝ սույն օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը

1. Հայտարարատուի՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը՝ սույն օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, առաջանում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու պահից։

2. Սույն օրենսգրքի 309.6 հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված)՝ ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտականությունը հայտարարատուի համար դադարում է հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում՝

1) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.

2) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան, մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան նման ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն օրենսգրքին համապատասխան, այդ ապրանքների նկատմամբ վրա է հասել ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը.

3) էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման մերժում՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտականության առնչությամբ.

4) սույն օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի հետկանչ և (կամ) սույն օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման չեղյալ ճանաչում՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտականության առնչությամբ.

5) էլեկտրոնային առևտրի ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

6) մաքսային մարմնի կողմից սույն օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքներն արգելապահելը.

7) էլեկտրոնային առևտրի այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ մաքսային ընթացակարգերից որևէ մեկով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելապահվել են հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում, և որոնց մասով դրանք վերադարձնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել։

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը ենթակա է կատարման (ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման)՝ մինչև «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների բացթողումը։

4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում սույն օրենսգրքին համապատասխան հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարների չափով։

Ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերը։

5. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված չափով՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 12-րդ գլխի դրույթները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։