Անցնել բովանդակությանը

Հոդված 429.2. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 429.2. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանները

1. Որպես էլեկտրոնային առևտրի օպերատորի գործունեություն իրականացնելուն հավակնող՝ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմաններն են՝

1) սեփականության իրավունքով, տնտեսավարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով կառույցներ, շինություններ (շինության մասեր) և (կամ) բաց հրապարակներ (բաց հրապարակների մասեր) ունենալը, որոնք, այդ թվում, գտնվում են միջազգային փոստային փոխանակման վայրերում (հիմնարկներում), և որոնք նախատեսված են էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման և (կամ) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ու անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանման համար (այսուհետ սույն գլխում՝ կառույցներ (շինություններ, հրապարակներ))։ Եթե կառույցները (շինությունները, հրապարակները) մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու մասին՝ մաքսային մարմնին ուղղված դիմումը գրանցելու օրվա դրությամբ գտնվում են վարձակալության տակ, ապա այդ կառույցների (շինությունների, հրապարակների) նկատմամբ վարձակալության պայմանագիրը պետք է կնքվի առնվազն 1 տարի ժամկետով կամ մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ ժամկետով.

2) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտականությունների կատարման ապահովումը՝ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան սահմանվող չափով.

3) մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու մասին՝ մաքսային մարմնին ուղղված դիմումը գրանցելու օրվա դրությամբ հետևյալի բացակայությունը՝

սահմանված ժամկետում մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տոկոսների, տույժերի վճարման չկատարված պարտականություն.

իրավաբանական անձի նկատմամբ սնանկության գործընթաց հարուցելու փաստեր.

4) մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի հետ փոխգործակցություն ապահովող տեղեկատվական համակարգի առկայություն կամ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի միջոցով մաքսային մարմնի հետ էլեկտրոնային առևտրի օպերատորի փոխգործակցության՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ եղանակի առկայություն՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների, այդ ապրանքների հետ կատարված գործառնությունների և այդ ապրանքները ձեռք բերված ֆիզիկական անձանց վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթերն ու տեղեկություններն ուղարկելու նպատակով.

5) էլեկտրոնային առևտրի օպերատորի քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրի առկայությունը, որը կարող է առաջանալ ներկայացվող անձանց գույքին վնաս հասցվելու հետևանքով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող ապահովագրական գումարի չափով։

2. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու լրացուցիչ պայմաններ:

3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ որպես էլեկտրոնային առևտրի օպերատոր՝ գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայման է այդ անձի հաստիքակազմում առնվազն 2 աշխատողների առկայությունը, որոնք ունեն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող որակավորման պահանջներին իրենց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ:

4. Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտականությունների կատարման ապահովման չափը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։

Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտականությունների կատարման ապահովման՝ Հանձնաժողովի կողմից սահմանված չափը գերազանցող չափ, այդ թվում՝ հաշվի առնելով էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից իր գործունեության ոլորտը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կամ ֆիզիկական անձանց շրջանում իրացնելու նպատակով նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային գործառնությունների կատարմամբ սահմանափակումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։