Հոդված 1
Հոդված 1
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
պահեստային վկայագրի տիրապետող՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրավունք ունի պահեստում պահվող գյուղատնտեսական արտադրանքը տնօրինելու այն քանակով և որակով, որոնք նշված են պահեստային վկայագրում.
գրավառու՝ գյուղատնտեսական արտադրանքի գրավով ապահովված պարտավորությունների կատարման պահանջի իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
պահեստային վկայագրերի ռեեստր՝ անդամ պետության տեղեկատվական ռեսուրս, որը պարունակում է տեղեկություններ թողարկված (տրված) պահեստային վկայագրերի մասին, այդ թվում՝ պահեստային վկայագրերի հետ գործառնությունների մասին (ներառյալ դրանց մարումը), պահեստային վկայագրերի շրջանառության կամ դրանց գծով իրավունքների իրականացման նկատմամբ սահմանափակումների (ներառյալ դրանց բնույթը) առկայության մասին, ինչպես նաև տեղեկություններ պահեստային վկայագրերի տիրապետողների ու գրավառուների մասին.
պահեստ՝ անդամ պետության իրավաբանական անձ, որը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է ապրանքների պահում և գյուղատնտեսական արտադրանքի պահման ծառայությունների մատուցում.
պահեստային վկայագիր՝ ոչ փաստաթղթային ոչ էմիսիոն արժեթուղթ, որը հավաստում է դրա տիրապետողի՝ այդ արժեթղթի թողարկման (տրման) դեպքում սահմանված քանակով և որակով պահեստից գյուղատնտեսական արտադրանքն ստանալու իրավունքը և տրամադրում է գրավով ապահովված պարտավորությունների կատարման պահանջի իրավունք:
Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները պետք է հասկանալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով: