Գլուխ 2 · ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 10. Գիտական և գիտատեխնիկական գործունեությունը բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում
Հոդված 10. Գիտական և գիտատեխնիկական գործունեությունը բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում
1. Գիտական և գիտատեխնիկական գործունեությունը բարձրագույն ուսումնական հաստատության կարևորագույն գործառույթներից մեկն է: Այն իրականացվում է սույն օրենքին, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և տվյալ հաստատության կանոնադրությանը համապատասխան:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության կազմում կարող են ստեղծվել գիտական ստորաբաժանումներ` օրենսդրությամբ սահմանված կարգով:
(10-րդ հոդվածը փոփ. 03.05.23 ՀՕ-155-Ն)
(03.05.23 ՀՕ-155-Ն օրենքն ունի անցումային դրույթ)