Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 15. Ոստիկանության զորքերի զինծառայողների իրավունքները

գործել է մինչև 2025-11-01Բացել ARLIS-ում

Հոդված 15. Ոստիկանության զորքերի զինծառայողների իրավունքները

1. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն՝

1) քաղաքացիներից և պաշտոնատար անձանցից պահանջելու պահպանել հասարակական կարգը, դադարեցնել հանցագործությունները, վարչական իրավախախտումները և այն գործողությունները, որոնք խոչընդոտում են իրենց պարտականությունները կատարելուն.

2) ստուգելու քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, եթե նրանց՝ իրավախախտումների կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան.

3) Ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելու իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած անձանց.

3.1) օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, իրականացնելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթ, ինչպես նաև կատարելու վարչական ձերբակալում.

4) պահպանվող տարածք մուտք գործած անձանց հետապնդելիս, զանգվածային անկարգությունների և հասարակական կարգի խմբակային խախտումները խափանելիս, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելիս ավագ օպերատիվ պետի, իսկ բացառիկ դեպքում՝ զորամասի կամ ստորաբաժանման հրամանատարի հրամանով կատարելու տեղանքի կամ առանձին շինությունների, օբյեկտների շրջափակում, տրանսպորտային միջոցների զննում:

2. Ոստիկանության զորքերի զինծառայողի անօրինական գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

(15-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-465-Ն)

(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։