Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Ոստիկանության զորքերի խնդիրները
Հոդված 3. Ոստիկանության զորքերի խնդիրները
1. Ոստիկանության զորքերի խնդիրներն են՝
1) հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ իրավախախտումների նախականխմանը, կանխմանը և խափանմանը մասնակցելը.
2) հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանումը ու հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը.
3) ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը մասնակցելը.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը։
(3-րդ հոդվածը լրաց. 16.12.22 ՀՕ-465-Ն)
(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)