Հոդված 17. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ
Հոդված 17. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ
(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)
Ոստիկանության զորքերի զինծառայողները մարտական ծառայության ընթացքում իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն`
ա) քաղաքացիներից և պաշտոնատար անձանցից պահանջել պահպանել հասարակական կարգը, խափանել հանցագործությունները, վարչական իրավախախտումները և այն գործողությունները, որոնք խոչընդոտում են նրանց պարտականությունները կատարելուն.
բ) ստուգել քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, եթե նրանց` իրավախախտումների կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան.
գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկել իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած անձանց.
դ) մինչև երեք ժամ (մինչև Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններին հանձնելը) ոստիկանության զորքերի ծառայողական սենյակներում պահել պահպանվող օբյեկտների վրա ոտնձգություն կատարած անձանց, պարզել նրանց անձնավորությունը, կատարել անձանց և իրերի զննում, իսկ անհրաժեշտության դեպքում վերցնել նրանց իրերն ու փաստաթղթերը.
ե) փախուստի դիմած` ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց փնտրելիս, պահպանվող տարածք մուտք գործած անձանց հետապնդելիս, զանգվածային անկարգությունները և հասարակական կարգի խմբակային խախտումները խափանելիս, ինչպես նաև տարերային աղետների, վթարների, խորտակումների, համաճարակների, անասնահամաճարակների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելիս, ավագ օպերատիվ պետի, իսկ բացառիկ դեպքերում` զորամասի կամ ստորաբաժանման հրամանատարի հրամանով կատարել տեղանքի կամ առանձին շինությունների, օբյեկտների շրջափակում, տրանսպորտային միջոցների զննում.
զ) ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելիս կամ հետախուզման ընթացքում նրանց ձերբակալելիս օրենքով սահմանված կարգով կատարել խուզարկություն:
(17-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)