Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԸ
Հոդված 4. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԸ
(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)
Ոստիկանության զորքերի կազմում ընդգրկվում են`
ա) օպերատիվ նշանակության զորամասերը.
բ) հատուկ մեքենայացված զորամասերը.
գ) հատուկ և կարևորագույն օբյեկտների և հատուկ բեռների պահպանության զորամասերը.
դ) քրեակատարողական հիմնարկների պահպանության, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցող զորամասերը.
ե) ոստիկանության զորքերի կառավարման մարմինները.
զ) ոստիկանության զորքերի գործունեությունն ապահովող ավիացիայի, շինարարական, կապի և այլ բնույթի հիմնարկներն ու զորամասերը:
(4-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)