Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-01-13-ից մինչև 2009-06-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ, ԶԵՆՔ եվ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Հոդված 22. ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

գործել է մինչև 2009-06-06Բացել ARLIS-ում

Հոդված 22. ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Ոստիկանության զորքերի հաստիքային մարտական տեխնիկան գործադրվում է հետևյալ դեպքերում`

ա) պատանդներին, ինչպես նաև զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները և մարտական տեխնիկան ազատագրելիս.

բ) զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

գ) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների և կազմակերպությունների վրա խմբակային, զինված կամ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ հարձակումները հետ մղելիս.

դ) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջները:

(22-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։