Հոդված 16. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐը քրեակատարողական ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ, ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁևՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ և ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑԵԼԻՍ
Հոդված 16. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐը քրեակատարողական ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ, ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁևՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ և ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑԵԼԻՍ
(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)
Քրեակատարողական հիմնարկները պահպանելիս, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին ու կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելիս ոստիկանության զորքերի զորամասերի պարտականություններն են`
- Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված քրեակատարողական հիմնարկները պահպանելը.
- ոստիկանության զորքերի կողմից պահպանվող քրեակատարողական հիմնարկներից ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին արտադրական օբյեկտներ ուղեկցելը և վերադարձնելը, ինչպես նաև նրանց աշխատանքի ժամանակ այդ օբյեկտները պահպանելը.
- ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց` սահմանված պլանային երթուղիներով քննչական մեկուսարաններից քրեակատարողական հիմնարկներ ուղեկցելը և վերադարձնելը, իսկ ամբաստանյալներին` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված դատարաններ ուղեկցելը և դատավարության ընթացքում նրանց պահպանելը.
- ոստիկանության զորքերի կողմից ուղեկցելու ժամանակ փախուստի դիմած` ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց հետախուզմանը մասնակցելը.
- Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ոստիկանության զորքերի նյութատեխնիկական բազաները և պահեստները պահպանելը:
(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)