Գլուխ 2 · ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ
Հոդված 12. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 12. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)
Ոստիկանության զորքերի զինծառայողները զինվորական ծառայության պարտականությունները կատարում են մարտական ծառայության պահակախմբերի և զինվորական վերակարգերի անձնակազմերի միջոցով:
Սույն օրենքով նախատեսված խնդիրների կատարման համար նշանակված պահակախմբերի և զինվորական վերակարգերի կազմում զինծառայողների ծառայությունը համարվում է մարտական ծառայություն:
Ոստիկանության զորքերի զինծառայողների մարտական ծառայության անցնելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(12-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)