Գլուխ 4 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ, ԶԵՆՔ եվ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Հոդված 19. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Հոդված 19. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Ոստիկանության զորքերի զինծառայողները հանցագործությունները և վարչական իրավախախտումները խափանելիս, նման գործողություններ կատարած անձանց ձերբակալելիս, ոստիկանության զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջներին ցույց տրվող դիմադրությունը հաղթահարելիս իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ, եթե այլ միջոցներով հնարավոր չէ կատարել իրենց վրա դրված պարտականությունները:
(19-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)