Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 2. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)
Ոստիկանության զորքերի խնդիրներն են`
- հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելը.
- հատուկ և կարևորագույն օբյեկտներ ու հատուկ բեռներ պահպանելը.
- քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելը.
- Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը:
(2-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)