Հոդված 22. ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Հոդված 22. ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
Ոստիկանության զորքերի հաստիքային մարտական տեխնիկան գործադրվում է հետևյալ դեպքերում`
ա) պատանդներին, ինչպես նաև զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները և մարտական տեխնիկան ազատագրելիս.
բ) զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
գ) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների և կազմակերպությունների վրա խմբակային, զինված կամ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ հարձակումները հետ մղելիս.
դ) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջները:
(22-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)