Հոդված 24. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
Հոդված 24. Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ
(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)
Ոստիկանության զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար:
Ոստիկանության զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջները չկատարելը, ինչպես նաև այնպիսի գործողություններ կատարելը, որոնք խոչընդոտում են ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունների կատարմանը, առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:
Որևէ մեկն իրավունք չունի միջամտել ոստիկանության զորքերի զինծառայողի` օրենքով սահմանված գործողությանը, բացի նման լիազորությամբ օժտված անձանցից:
(24-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)