Հոդված 28. ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 28. ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Ներքին զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ներքին գործերի հանրապետական մարմնի ներկայացմամբ:
Ռազմական տեխնիկայի նորոգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի ենթակայության կազմակերպություններում և հիմնարկներում` պայմանագրային հիմունքներով:
Ներքին զորքերի հրամանատարության, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման նպատակով շենքերի և շինությունների տրամադրումը, ինչպես նաև դրանց կոմունալ սպասարկումը, նորոգումը և նոր շենքերի ու շինությունների կառուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար սահմանված կարգով ու նորմատիվներով:
(28-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
17 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-163