Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ
Հոդված 23. Փորձաշրջանը
Հոդված 23. Փորձաշրջանը
1. Դատավորների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձինք անցնում են պարտադիր փորձաշրջան: Փորձաշրջանի տևողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել 3 ամսից:
2. Փորձաշրջանը կազմակերպվում է անհատական ծրագրին համապատասխան, որում ընդգրկվում են փորձաշրջանի ընթացքում պարտադիր կատարման ենթակա առաջադրանքներ` ըստ ուսուցման ծրագրում նշված ուղղությունների:
3. Փորձաշրջանի ժամանակ ունկնդիրը պարտավոր է պատշաճ կերպով կատարել անհատական ծրագրով նախատեսված առաջադրանքները:
(23-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն)