Գլուխ 2 · ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՉԱՓԱՆՄՈՒՇԻՆ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻՆ, ՍՏԱՆԴԱՐՏ ՆՄՈՒՇԻՆ, ՉԱՓՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻՆ (ՄԵԹՈԴԻՆ), ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆԸ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 8. Չափումների կատարման մեթոդիկային (մեթոդին) ներկայացվող պահանջները
Հոդված 8. Չափումների կատարման մեթոդիկային (մեթոդին) ներկայացվող պահանջները
(վերնագիրը փոփ. 13.11.25 ՀՕ-374-Ն)
1. Չափման մեթոդիկան (մեթոդը) ներառում է չափումների կատարման նախապատրաստման կանոնները, չափման գործընթացը, տեխնիկական միջոցները, ինչպես նաև չափման արդյունքի մշակման և հաշվարկման կարգը:
2. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման, եթե միջազգայնորեն ճանաչված չեն:
3. Չափման մեթոդիկան (մեթոդը), այդ թվում՝ ռեֆերենս մեթոդիկան (մեթոդը), հատուկ նկարագրված գործողությունների ամբողջություն է, որի իրականացումն ապահովում է չափման արդյունքների ստացումը ճշգրտության սահմանված ցուցանիշներով:
(8-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն, փոփ., խմբ., լրաց. 13.11.25 ՀՕ-374-Ն)