Հոդված 18. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման առանձնահատկությունները
Հոդված 18. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման առանձնահատկությունները
1. Դատական ակտով կիրառված հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց քրեական պատասխանատվության տարիքի հասած պրոբացիայի շահառուի կողմից հրաժարվելու կամ խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և հաղորդում ներկայացնում դատախազություն:
2. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները քրեական պատասխանատվության տարիքի չհասած պրոբացիայի շահառուի կողմից խախտելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և անվտանգության միջոցի տեսակը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
3. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կատարման ընթացքում պրոբացիայի ծառայողը կարող է հոգեբանական օգնություն ստանալու տևողությունը կրճատելու կամ երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան:
4. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացնում դատարան: