Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԻԺՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ, ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼՈՒ, ՊԱՏԻԺԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հոդված 24. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 24. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը

1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողությունն իրականացնում է նրա մշտական բնակության վայրի տարածքային մարմինը, իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը:

2. Տարածքային մարմինը վերահսկողություն է իրականացնում դատական ակտով պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է տարածքային մարմին ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ, վերահսկողության պլան, լրացնում հաշվառման քարտ:

4. Պրոբացիայի շահառուի` տարածքային մարմին չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որի մասին կազմվում է արձանագրություն: Պրոբացիայի շահառուի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

5. Պրոբացիայի շահառուին չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում դատարան:

6. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, պատժի կրումից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու մասին դատական ակտի հիման վրա և դրա շրջանակում, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի և պահանջմունքների գնահատման հիման վրա վերահսկողության պլանում պրոբացիայի ծառայողը սահմանում է պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, դրանք խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունը, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագիրը:

7. Տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հաղորդում է ուղարկում Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

8. Վերահսկողության պլանի հիման վրա պրոբացիայի ծառայողն այցելում է պրոբացիայի շահառուի բնակության կամ աշխատանքի վայր կամ համապատասխան բժշկական հաստատություն՝ պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

9. Պրոբացիայի շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օգտագործման վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը պատճառաբանված որոշում է կայացնում պրոբացիայի շահառուի օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելու մասին` պատշաճ ծանուցելով պրոբացիայի շահառուին: Որոշմամբ սահմանված ժամկետում պրոբացիայի շահառուի կողմից հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

10. Պարզաբանումներ ստանալու համար պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին ծանուցագրով պարտավորեցնում է ներկայանալ տարածքային մարմին, բայց ոչ ավելի, քան երկու շաբաթը մեկ կամ նրա վրա դրված պարտականությունների չկատարման յուրաքանչյուր փաստով:

11. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողությունը դատական ակտով կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ կամ առանց դրա:

12. Պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելիս ծառայության ժամկետի ընթացքում պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան զորամասի հրամանատարությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ պրոբացիայի շահառուն այլընտրանքային ծառայություն է անցնում:

13. Պրոբացիայի շահառուին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս պրոբացիայի ծառայությունը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատական ակտի և պրոբացիայի շահառուի վերահսկողության պլանի պատճենները:

14. Զորամասի հրամանատարությունը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է պրոբացիայի ծառայության մարմնին հայտնել այդ մասին, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում` զինծառայությունից նրա արձակվելու և փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին:

15. Եթե ծառայության ժամկետի ավարտից հետո դատարանի նշանակած փորձաշրջանի ժամկետը չի ավարտվել, ապա պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պրոբացիայի ծառայության համապատասխան մարմինը` ընդհանուր հիմունքներով:

16. Պրոբացիայի այն շահառուների մասին, որոնց վրա դատարանը դրել է ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերից բուժման կուրս անցնելու և այլ պարտականություններ, տարածքային մարմինը պարտավոր է եռօրյա ժամկետում ծանուցել համապատասխան բժշկական հաստատությանը:

17. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված` ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության խախտման յուրաքանչյուր դեպքում համապատասխան բժշկական հաստատությունը պարտավոր է խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնել պրոբացիայի ծառայողին:

18. Անհրաժեշտության դեպքում պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան պրոբացիայի շահառուի վրա լրացուցիչ պարտականություններ դնելու կամ սահմանափակումներ կիրառելու մասին:

19. Պրոբացիայի ծառայողի ծառայողական վկայականի ներկայացման դեպքում պրոբացիայի շահառուի բնակության վայրի անվտանգությունը կամ կառավարումն իրականացնող մարմինները, կազմակերպությունները, պրոբացիայի շահառուի աշխատավայրի վարչակազմը, ինչպես նաև այն վայրերի վարչակազմերը, որտեղ իրավասու մարմնի որոշմամբ պրոբացիայի շահառուին արգելված է այցելել, պարտավոր են ապահովել պրոբացիայի ծառայողի ազատ մուտքն ու ելքը նշված վայրեր:

20. Սույն հոդվածի 19-րդ մասով սահմանված վայրեր մուտքը և ելքն արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություններ և ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում համապատասխանաբար քրեական վարույթն իրականացնող մարմին և դատարան:

21. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտի հիման վրա կիրառվող սահմանափակումների խախտման դեպքում տարածքային մարմինը, ներքին կանոնակարգի համաձայն, միջոցներ է ձեռնարկում դատական ակտի հիման վրա կիրառվող սահմանափակումների կատարումն ապահովելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում խախտման մասին անհապաղ հայտնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ իրավասու այլ մարմիններին և իր իրավասությունների սահմաններում աջակցում նրանց:

22. Փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտից հետո տարածքային մարմինը պրոբացիայի շահառուին տալիս է փորձաշրջանի կամ վերահսկողության ժամկետի ավարտի մասին տեղեկանք և այդ մասին հայտնում դատական ակտը կայացրած դատարանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ օրենքով սահմանված դեպքերում իրավասու այլ մարմիններին:

23. Պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, ինչպես նաև պրոբացիայի շահառուի բնակության, աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, հատուկ կրթադաստիարակչական հիմնարկի, համապատասխան կրթական, մշակութային, մարզական կամ այլ ծրագրի իրականացման վայր մուտքը և ելքը արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձևով խոչընդոտելու դեպքում կազմվող և քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայացվող արձանագրությունների և պրոբացիայի ծառայության կողմից օգտագործվող այլ փաստաթղթերի ձևերը հաստատում է համապատասխան նախարարը:

(24-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-283-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։