Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 19. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կատարման առանձնահատկությունները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կատարման առանձնահատկությունները

1. Պրոբացիայի ծառայողը դատական ակտով սահմանված կոնկրետ սահմանափակումների պահպանման ընթացքի վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որը դատարանի նշած պարբերականությամբ ներկայացվում է դատարան:

2. Պրոբացիայի ծառայողը վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված` ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության կատարման նկատմամբ:

3. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված` ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության խախտման յուրաքանչյուր դեպքում համապատասխան բժշկական հաստատությունը պարտավոր է խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնել պրոբացիայի ծառայողին:

4. Պրոբացիայի շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օգտագործման վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը պատճառաբանված որոշում է կայացնում պրոբացիայի շահառուի օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելու մասին` պատշաճ ծանուցելով պրոբացիայի շահառուին: Որոշմամբ սահմանված ժամկետում պրոբացիայի շահառուի կողմից հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

5. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողություն նշանակելու մասին դատական ակտի կատարման ընթացքում տարածքային մարմինը կարող է վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության տևողությունը կրճատելու կամ երկարաձգելու միջնորդություն ներկայացնել դատարան:

6. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում տարածքային մարմինը վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կիրառումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

7. Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության ենթարկվելուց կամ սահմանված պահանջները կատարելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և հաղորդում ներկայացնում դատախազություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։