Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 20. Ընտանեկան հսկողության կատարման առանձնահատկությունները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. Ընտանեկան հսկողության կատարման առանձնահատկությունները

1. Դատական ակտով սահմանված ընտանեկան հսկողության պահանջների կատարումը գնահատելու և վերահսկողություն իրականացնելու նպատակով պրոբացիայի ծառայողն առավելագույնն ամիսը երկու անգամ այցելում է պրոբացիայի շահառուի բնակության վայր, որի արդյունքում կազմվում է արձանագրություն:

2. Պրոբացիայի ծառայողը վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված` ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության կատարման նկատմամբ:

3. Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված` ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության խախտման յուրաքանչյուր դեպքում համապատասխան բժշկական հաստատությունը պարտավոր է խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնել պրոբացիայի ծառայողին:

4. Պրոբացիայի շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օգտագործման վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը պատճառաբանված որոշում է կայացնում պրոբացիայի շահառուի օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելու մասին` պատշաճ ծանուցելով պրոբացիայի շահառուին: Որոշմամբ սահմանված ժամկետում պրոբացիայի շահառուի կողմից հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

5. Պրոբացիայի ծառայողն անհրաժեշտության դեպքում ընտանեկան հսկողության սահմանման տևողությունը կրճատելու կամ երկարաձգելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

6. Պրոբացիայի ծառայողն ընտանեկան հսկողության կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում միջնորդություն է ներկայացնում դատարան:

7. Պրոբացիայի շահառուի կողմից ընտանեկան հսկողության ենթարկվելուց կամ սահմանված պահանջները կատարելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և անվտանգության այլ միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։