Գլուխ 5 · ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 21. Հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման կատարման առանձնահատկությունները
Հոդված 21. Հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման կատարման առանձնահատկությունները
1. Դատական ակտով սահմանված հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման կատարման ընթացքում պրոբացիայի ծառայողը հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման տևողությունը կրճատելու կամ երկարաձգելու միջնորդություն է ներկայացնում դատարան:
2. Պրոբացիայի շահառուի նկատմամբ հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման հետագա իրականացման անհրաժեշտության բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը հատուկ կրթադաստիարակչական հիմնարկում տեղավորման իրականացումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնում դատարան: