Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Սելեկցիոն նվաճման իրավունքը պահպանվում է օրենքով և հաստատագրվում է սելեկցիոն նվաճման արտոնագրով: Սելեկցիոն նվաճման արտոնագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Արտոնագիրը հաստատում է արտոնագրատիրոջ` սելեկցիոն նվաճումն օգտագործելու բացառիկ իրավունքը:
3. Արտոնագիր ստացած սելեկցիոն նվաճումը գրանցվում է պետական գրանցամատյանում:
4. Արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է 30 տարի:
(4-րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-29-Ն, 28.09.16 ՀՕ-145-Ն, խմբ. 08.12.17 ՀՕ-233-Ն)