Հոդված 5. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Հոդված 5. ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Սելեկցիոն նվաճման իրավական պահպանության չափանիշներն են`
1) նորությունը.
Ցեղը համարվում է նոր, եթե մինչև արտոնագրման հայտ ներկայացնելու օրը տվյալ ցեղի տոհմանյութը սելեկցիոներն այլ անձանց չի վաճառել կամ այլ կերպ չի փոխանցել ցեղն օգտագործելու նպատակով`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում արտոնագրման հայտը ներկայացնելու օրվանից ավելի վաղ, քան 1 տարի առաջ,
բ) այլ պետության տարածքում արտոնագրման հայտը ներկայացնելու օրվանից ավելի վաղ, քան չորս տարի առաջ.
2) տարբերիչ առանձնահատկությունը.
Սելեկցիոն նվաճումը համարվում է տարբերիչ առանձնահատկություն ունեցող, եթե արտոնագրման հայտը ներկայացնելու պահին հստակ տարբերվում է հանրահայտ սելեկցիոն նվաճումից.
3) միատարրությունը.
Սելեկցիոն նվաճումը համարվում է միատարր, եթե հաշվի առնելով նրա բազմացման առանձնահատկությունները` այդ ցեղի կենդանիները բավականաչափ միատարր են իրենց հիմնական հատկանիշներով.
4) կայունությունը.
Սելեկցիոն նվաճումը համարվում է կայուն, եթե նրա հիմնական հատկանիշները բազմակի վերարտադրությունից կամ վերարտադրության առանձնահատուկ ցիկլի դեպքում` ամեն մի այդպիսի ցիկլի վերջում, մնում են անփոփոխ:
(5-րդ հոդվածը լրաց. 04.11.03 ՀՕ-29-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-233-Ն)