Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30.2. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակելու հիմքերը և ժամկետները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30.2. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակելու հիմքերը և ժամկետները

1. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում են՝

1) փաստաթղթում պարունակվող տեղեկությունները փոխվելու դեպքում.

2) օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում.

3) վավերականության ժամկետը լրանալու դեպքում.

4) փաստաթղթում ոչ ճիշտ տվյալների առկայության դեպքում.

5) եթե անձը նման ցանկություն է հայտնել:

2. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում է նաև այն դեպքում, երբ լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված փաստաթղթի էջերը:

3. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվում են 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ դիմումը ներկայացնող անձի ցանկությամբ՝ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

(30.2-րդ հոդվածը լրաց. 17.12.15 ՀՕ-194-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն)

(հոդվածը 11.05.26 ՀՕ-211-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։