Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-03-25-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 20. Մտավոր սեփականության իրավունքները

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 20. Մտավոր սեփականության իրավունքները

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին մտավոր` գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, ինչպես նաև գրականության, արվեստի և գիտական ստեղծագործությունների սեփականության իրավունքների նկատմամբ տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքների պաշտպանության հարցում այլ երկրում ապաստան ստացած փախստականները Հայաստանի Հանրապետությունում օգտվում են նույն պաշտպանությունից, ինչ տվյալ փախստականին ապաստան տված երկրի քաղաքացիները:

(20-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-118-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։