Գլուխ 3 · ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 33. Կառավարության լիազորությունները
Հոդված 33. Կառավարության լիազորությունները
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն)
1. Կառավարությունը`
1) ընդունում և հաստատում է սույն օրենքով կառավարության իրավասությանը վերապահված ընթացակարգերը, կարգերը և որոշումները.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նախատեսում է սույն օրենքով նախատեսված միջոցառումների կատարման համար ֆինանսական միջոցների չափերը.
3) ստեղծում է սույն օրենքով սահմանված` Ժամանակավոր տեղավորման կենտրոնը, սահմանում է այդ կենտրոնի գործունեության և պահպանման կարգը.
4) հաստատում է ապաստան հայցողների և փախստականների` սույն օրենքով սահմանված անձը հաստատող, ինչպես նաև փախստականներին տրվող ճամփորդական փաստաթղթերի ձևերը և տրման կարգը:
(33-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն)