Հոդված 14. Ապաստան հայցողների կենսաապահովման պայմանները
Հոդված 14. Ապաստան հայցողների կենսաապահովման պայմանները
(վերնագիրը խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն)
1. Կացարանի կարիք ունեցող ապաստան հայցողները մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը տեղավորվում են ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում (այսուհետ` Ժամանակավոր տեղավորման կենտրոն), որն այդ նպատակով ստեղծված հատուկ հաստատություն է: Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորված ապաստան հայցողներին տրամադրվում են կենսաապահովման պայմաններ՝ համաձայն սույն օրենքի 24-րդ հոդվածի:
2. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում այն ապաստան հայցողներին, որոնք կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեն, տրամադրվում է դրամական օգնություն՝ Կառավարության սահմանած կարգով:
3. Ապաստան հայցողների կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու համար տրամադրվող դրամական օգնությունը սահմանելիս հաշվի են առնվում այդ անձանց հատուկ կարիքները:
4. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնները սահմանում է Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:
(14-րդ հոդվածը խմբ. 16.12.15 ՀՕ-193-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-292-Ն, 16.12.22 ՀՕ-470-Ն)
(16.12.22 ՀՕ-470-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)