Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 9. Հաշտարարության իրականացման պայմանները

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 9. Հաշտարարության իրականացման պայմանները

1. Հաշտարարությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` իրենց միջև առկա կամ հնարավոր որոշակի վեճը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ: Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում համապատասխան վերապահում (հաշտարարության վերաբերյալ վերապահում) կատարելու, այնպես էլ առանձին պայմանագրի (հաշտարարության վերաբերյալ համաձայնագրի) ձևով:

3. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր:

4. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությունը պարունակում է՝

1) համաձայնության կնքման տարին, ամիսը, ամսաթիվը.

2) կողմերի անունները (անվանումները), նրանց հասցեները.

3) տեղեկություններ այն իրավահարաբերության վերաբերյալ, որից բխող վեճը պետք է լուծվի հաշտարարությամբ, կամ վեճի առարկան:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները չբավարարող համաձայնությունն առ ոչինչ է:

6. Հաշտարարության վերաբերյալ համաձայնության մեջ կարող են նշվել տեղեկություններ ընտրված հաշտարարի կամ մշտապես գործող հաշտարարական հաստատության մասին:

7. Հաշտարարության վերաբերյալ համաձայնության մեջ ընտրված հաշտարարի կամ հաշտարարական հաստատության մասին տեղեկությունների բացակայության դեպքում հաշտարարը նշանակվում է արդարադատության նախարարության կողմից՝ կողմի դիմումի հիման վրա:

7.1. Արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակումը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշտարարի թեկնածուի ընտրությունը իրականացվում են էլեկտրոնային համակարգի միջոցով: Արդարադատության նախարարության կողմից հաշտարարի ընտրության և նշանակման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

7.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում արդարադատության նախարարությունը դատարանի պահանջագիրն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով էլեկտրոնային համակարգի միջոցով ընտրում է հաշտարարի թեկնածուին` այդ մասին տեղյակ պահելով հաշտարարին, և դատարան է ներկայացնում նրա թեկնածությունը:

8. Հաշտարարության վերաբերյալ համաձայնությամբ մշտապես գործող հաշտարարական հաստատություն ընտրված լինելու դեպքում հաշտարարությունն իրականացնում է այդ հաստատության նշանակած անձը կամ անձինք:

9. Հաշտարարության վերաբերյալ համաձայնության կողմերից մեկի մահը չի հանգեցնում այդ համաձայնության դադարման, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, կամ վիճելի իրավահարաբերությունը չի բացառում իրավահաջորդություն:

(9-րդ հոդվածը լրաց., փոփ.16.11.22 ՀՕ-435-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։