Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 10. Հաշտարարության սկիզբը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Հաշտարարության սկիզբը

1. Հաշտարարությունն սկսվում է հաշտարարություն իրականացնելու վերաբերյալ մյուս կողմին գրավոր առաջարկ ներկայացնելու պահից, բացառությամբ կողմերի համաձայնությամբ և սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կամ դատարանի կողմից իր նախաձեռնությամբ նշանակվել է հաշտարարություն, ապա հաշտարարության սկիզբ է համարվում հաշտարարի առաջին հանդիպումը կողմերի կամ նրանցից մեկի հետ:

3. Կողմի նախաձեռնությամբ հաշտարարին ընտրելու դեպքում հաշտարարը կողմերի հետ առաջին հանդիպումը նշանակում է այդ մասին տեղեկացվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կողմի դիմումի հիման վրա արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակման դեպքում՝ ընտրության արդյունքների մասին արձանագրությունն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել սույն օրենքի 11.2-րդ հոդվածով սահմանված կարգով հաշտարարության կողմի պատշաճ ծանուցումը, որի դեպքում արտոնագրված հաշտարարը կողմերի հետ առաջին հանդիպումը նշանակում է կողմի պատշաճ ծանուցումն ապահովելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի կողմից հաշտարարի նշանակման դեպքում հաշտարարը կողմերի հետ առաջին հանդիպումը նշանակում է դատարանի որոշումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ դատարանի որոշմամբ:

(10-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն, 22.10.25 ՀՕ-360-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։