Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 10. Հաշտարարության սկիզբը

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հաշտարարության սկիզբը

1. Հաշտարարությունն սկսվում է հաշտարարություն իրականացնելու վերաբերյալ մյուս կողմին գրավոր առաջարկ ներկայացնելու պահից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կամ դատարանի կողմից իր նախաձեռնությամբ նշանակվել է հաշտարարություն, ապա հաշտարարության սկիզբ է համարվում հաշտարարի առաջին հանդիպումը կողմերի կամ նրանցից մեկի հետ:

3. Կողմի նախաձեռնությամբ հաշտարարին ընտրելու դեպքում հաշտարարը կողմերի հետ առաջին հանդիպումը նշանակում է այդ մասին տեղեկացվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կողմի դիմումի հիման վրա արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակման դեպքում՝ ընտրության արդյունքների մասին արձանագրությունն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի կողմից հաշտարարի նշանակման դեպքում հաշտարարը կողմերի հետ առաջին հանդիպումը նշանակում է դատարանի որոշումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ դատարանի որոշմամբ:

(10-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-435-Ն)

(16.11.22 ՀՕ-435-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։