Հոդված 17. Լիազոր մարմնի իրավասությունները
Հոդված 17. Լիազոր մարմնի իրավասությունները
Լիազոր մարմնի իրավասություններն են`
ա) տեխնիկական անվտանգության ապահովման պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
բ) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի պետական ծրագրերի մշակումը և ծրագրերի կատարման ապահովումը.
գ) տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
դ) համագործակցությունը տեխնիկական անվտանգության բնագավառում միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման այլ մարմինների, տնտեսավարող սուբյեկտների, արհեստակցական միությունների ընտրովի մարմինների հետ.
ե) տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջների սահմանումը.
զ) սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության ձևերի սահմանումը.
է) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակումը.
ը) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վարչական վարույթի իրականացումը.
թ) աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ աշխատանքների անվտանգության գծով տեսչական և վերահսկողական գործառույթներով օժտված պետական մարմինների կամ այլ կառույցների հետ համագործակցությունը.
ժ) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.
ժա) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.
ժբ) սույն օրենքի 12-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված վկայականի ձևի հաստատումը.
ժգ) կարգադրագրերի ձևերի հաստատումը.
ժդ) ռեեստրի ձևի և վարման կարգի հաստատումը.
ժե) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: