Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-12-25-ից մինչև 2011-02-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 18. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորությունները

գործել է մինչև 2011-02-12Բացել ARLIS-ում

Հոդված 18. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորությունները

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորություններն են`

ա) տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակումը.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտների վտանգավորության դասակարգման գիտականորեն հիմնավորված չափորոշիչների մշակումը.

գ) ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը.

դ) միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակմանը, իրագործմանը գիտահետազոտական աշխատանքների համատեղ անցկացմանը մասնակցությունը.

ե) տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների, գիտափորձերի մշակումը.

զ) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ սույն օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը և համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրումը.

է) արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարումը.

ը) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը և գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով.

թ) արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության վիճակի փաստաթղթային դիտարկումը, վերլուծումը, դրա հիման վրա ամփոփ տեղեկատվության կազմումը և տրամադրումը լիազոր մարմնին` տեխնիկական անվտանգության նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու նպատակով.

ժ) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեխնիկական քննության և հաշվառման իրականացումը.

ժա) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակման, ինչպես նաև կարգադրագրով նախատեսված պատասխանատվության միջոցների վերացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ներկայացումը լիազոր մարմին.

ժբ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին տեխնիկական անվտանգությանը առնչվող հարցերով տեղեկատվությամբ ապահովումը, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներով.

ժգ) հավատարմագրված անձանց հաշվառումը:

Հոդված19. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձանց պարտականությունները տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում

1. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է`

ա) հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը` մշակելով այն վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան.

բ) սահմանել տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողություն, այդ թվում` ստեղծել պարբերական տեխնիկական զննումներ իրականացնող հատուկ պատասխանատու կառույց կամ նշանակել հատուկ պատասխանատու անձ կամ այդ գործառույթների իրականացումը հանձնարարել մասնագիտացված կազմակերպություններին` պայմանագրի հիման վրա (այսուհետ` տեխնիկական անվտանգության ծառայություն).

գ) պահպանել տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները.

դ) արտադրական պատահարները բացառելու և կանխարգելելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ամբողջ ընթացքում ապահովել տեխնոլոգիական սարքավորումների, տեխնիկական միջոցների, օբյեկտի կառույցների, տեղակայանքների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ, ինչպես նաև կազմակերպել աշխատողների ուսուցում և որակավորման ստուգում.

ե) մշակել և իրականացնել միջոցառումների ծրագիր տեխնածին վթարների հավանականության նվազեցման ուղղությամբ.

զ) ստեղծել դիտարկման, ազդարարման, կապի միջոցների և տեխնիկական այլ համակարգեր` տեխնածին վթարների և արտադրական պատահարների դեպքերում դրանց կիրառման համար.

է) աջակցել տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակներին` տեխնածին վթարների և դժբախտ դեպքերի պատճառների և հանգամանքների բացահայտման գործում.

ը) տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակների պաշտոնատար անձանց արտադրական վտանգավոր օբյեկտներում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս տրամադրել պաշտպանության անհրաժեշտ միջոցներ.

թ) ապահովել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վիճակը բնութագրող տեղեկատվության հավաստիությունը.

ժ) արտադրական պատահարների և տեխնածին վթարների դեպքում անհապաղ ձեռնարկել տեխնիկական անվտանգության վկայագրով նախատեսված միջոցառումները` միաժամանակ տեղեկացնելով Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին.

ժա) արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին.

ժբ) սույն օրենքով նախատեսված դեպքերում ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը.

ժգ) դադարեցնել արտադրական վտանգավոր օբյեկտի կամ դրանում առկա տեխնիկական միջոցի, տեխնոլոգիական սարքավորման շահագործումը, եթե փորձագիտական եզրակացության մեջ արձանագրվել է տեխնածին վթարի սպառնալիքը.

ժդ) տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման ռեեստրում:

2. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի` սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները դադարում են ռեեստրում արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցնելու պահից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։