Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-12-25-ից մինչև 2011-02-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 11. Տեխնիկական անվտանգության փորձաքննությունը

գործել է մինչև 2011-02-12Բացել ARLIS-ում

Հոդված 11. Տեխնիկական անվտանգության փորձաքննությունը

1. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել`

ա) Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ):

2. Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա` պայմանագրով նախատեսված ժամկետներում` պահպանելով տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պայմանների կատարումը:

3. Տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագետը (փորձագիտական խումբը) պատասխանատվություն է կրում իր կազմած փորձագիտական եզրակացության հավաստիության համար:

4. Մինչև փորձագիտական եզրակացություն կազմելը փորձագետի և արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի միջև կարող է կազմվել տեխնիկական անվտանգության փորձաքննության ընթացքում բացահայտված խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիր այն դեպքում, եթե բացահայտված թերություններն իրենց բնույթով տվյալ պահին տեխնածին վթարի սպառնալիք չեն առաջացնում:

Սույն մասով նախատեսված դեպքում փորձագիտական եզրակացությունը կազմվում է միջոցառումների ծրագրով սահմանված ժամկետի ավարտին:

5. Փորձագիտական եզրակացությունն ստորագրվում է տվյալ փորձաքննությանը մասնակցած փորձագետի (փորձագիտական խմբի) և հաստատվում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի ղեկավարի կողմից:

Հավատարմագրված անձը պարտավոր է իր կողմից տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու դեպքում փորձագիտական եզրակացության մեկ օրինակը ներկայացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն` այն սահմանված կարգով հաստատելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ վթարի սպառնալիք արձանագրելու դեպքում` անմիջապես:

6. Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:

7. Արտադրական պատահարի կամ տեխնածին վթարի դեպքում արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության անկախ սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված ժամկետից:

8. Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է`

ա) նախագծային փաստաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին, մինչև նախագծային փաստաթղթերի հաստատման պահը.

բ) գործարկվող (վերագործարկվող) արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքները սկսելը.

գ) շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` ռեեստր) գրանցվելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։