Հոդված 14. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվությունը
Հոդված 14. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվությունը
1. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 1-ը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն է ներկայացնում սահմանված ձևով տեղեկատվություն` նախորդ տարվա ընթացքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման և կիրառման վիճակի վերաբերյալ:
2. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ներառում է տեղեկություններ՝
ա) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նպատակով իրականացված միջոցառումների, այդ թվում` սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայության կողմից իրականացված տեխնիկական զննումների և դրանց արդյունքների մասին.
բ) տեղի ունեցած արտադրական պատահարների և տեխնածին վթարների վերաբերյալ.
գ) արտադրական պատահարների և տեխնածին վթարների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:
3. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ստորագրում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի և սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայության ղեկավարները:
4. Տեղեկատվությունները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ցանկացած եղանակով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է առանձին դասակարգման վտանգավոր օբյեկտների համար սահմանել տեղեկատվության ներկայացման այլ պարբերականություն` հիմք ընդունելով վտանգավորության աստիճանը: