Հոդված 107. Դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելը և ալիմենտ վճարելուց ազատելը
Հոդված 107. Դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելը և ալիմենտ վճարելուց ազատելը
1. Եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը, ապա դատարանը կարող է յուրաքանչյուր կողմի պահանջով փոփոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձին ազատել դա վճարելուց։ Ալիմենտի չափը փոփոխելիս կամ դա վճարելուց ազատելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև կողմերի` ուշադրության արժանի շահերը։
2. Դատարանը կարող է չափահաս գործունակ անձի օգտին ալիմենտի բռնագանձումը մերժել, եթե հաստատվի, որ նա ալիմենտ վճարելու պարտավոր անձի նկատմամբ կատարել է դիտավորյալ հանցագործություն, կամ չափահաս գործունակ անձն ընտանիքում դրսևորել է հակաբարոյական վարքագիծ։