Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2021-04-01։Բացել գործող տեքստը
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸԳլուխ 4 · ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 18. Ամուսնության դադարման պահը ամուսնալուծության դեպքում

գործել է մինչև 2021-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 18. Ամուսնության դադարման պահը ամուսնալուծության դեպքում

1. Ամուսնությունը, որը լուծվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում, համարվում է դադարած ամուսնալուծության պետական գրանցման պահից:

2. Ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Դատարանն ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

Դատական կարգով կատարված ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Ամուսնալուծված ամուսինների նոր ամուսնության պետական գրանցում չի կատարվում առանց ամուսնալուծության վկայականի առկայության:

(հոդվածը 19.01.21 ՀՕ-67-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 16.05.21 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։