Հոդված 56. Պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ ազգականների՝ երեխայի հետ շփվելու իրավունքը
Հոդված 56. Պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ ազգականների՝ երեխայի հետ շփվելու իրավունքը
(վերնագիրը խմբ. 08.02.11 ՀՕ-46-Ն)
1. Երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ։
2. Մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին` չխանգարելու այդ շփմանը։
3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան։ Դատարանը վեճը լուծում է՝ ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը։
(56-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-46-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն)