ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 16 · ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 97. Ալիմենտ պահող կազմակերպության վարչակազմի պարտականությունը
Հոդված 97. Ալիմենտ պահող կազմակերպության վարչակազմի պարտականությունը
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կամ կատարողական թերթի հիման վրա ալիմենտ վճարելու պարտավոր անձի աշխատավայրի (կազմակերպության) վարչակազմը պարտավոր է յուրաքանչյուր ամիս ալիմենտ պահել այդ անձի աշխատավարձից և (կամ) այլ եկամտից և վճարել կամ դրանք փոխանցել ալիմենտ ստացողին՝ ալիմենտ վճարելու պարտավոր անձին աշխատավարձի և (կամ) այլ եկամտի վճարման պահից ոչ ուշ՝ եռօրյա ժամկետում։