ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸԳլուխ 3 · ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 9. Ամուսնություն կնքելու կարգը
Հոդված 9. Ամուսնություն կնքելու կարգը
1. Ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:
2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից։
(հոդվածը 19.01.21 ՀՕ-67-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 16.05.21 թվականին)