ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)
Հոդված 120. Երեխային որդեգրելու համար խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, որոնց ընտանիքներում գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները
Հոդված 120. Երեխային որդեգրելու համար խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, որոնց ընտանիքներում գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները
(վերնագիրը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն)
1. Խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխաներին որդեգրելու համար անհրաժեշտ է նրանց խնամակալների (հոգաբարձուների) գրավոր համաձայնությունը։
2. Դատարանը կարող է, առանց սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց համաձայնության, ելնելով երեխայի շահերից, վճիռ կայացնել նրան որդեգրելու մասին։
(120-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն)